Մատչելիության հղումներ

Տասնյակ ձերբակալվածներ Փարիզում՝ ՉԼ եզրափակչին հաջորդած անկարգությունների ընթացքում


Մյունխենի «Բավարիա»-ն վեցերորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Լիսաբոն, 23-ը օգոստոսի, 2020թ.

Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի օրը ձերբակալել է 148 անձի, որոնք մասնակցել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչին հաջորդած անկարգություններին։

Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որը տեղի է ունեցել Լիսաբոնում, Մյունխենի «Բավարիա»-ն 1: 0 հաշվով հաղթել է Փարիզի «Սեն-Ժերմեն»-ին՝ վեցերորդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը:

Խաղի արդյունքից դժգոհ հարյուրավոր ֆրանսիացի երկրպագուներ ի նշան բողոքի հավաքվել են Փարիզի «Պարկ դը Պրենս» մարզադաշտի մոտ, որտեղ էլ տեղի են ունեցել բախումներ ոստիկանական ուժերի հետ։ Ի պատասխան՝ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ:

Երկրպագուների ևս մեկ խումբ էլ հավաքվել էր Ելիսեյան դաշտերի մոտ, այստեղ, ըստ հաղորդումների հրկիզվել են ավտոմեքենաներ, տեղի են ունեցել հարձակումներ խանութների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG