Մատչելիության հղումներ

Օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը: Այցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG