Մատչելիության հղումներ

Խաբարովսկում հերթական ցույցն անցկացվեց ի պաշտպանություն նախկին նահանգապետի


Ռուսաստան - Օգոստոսի 15-ի բողոքի ցույցը Խաբարովսկում

Խաբարովսկում ութերորդ շաբաթ օրն անընդմեջ հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին և պահանջելու ազատ արձակել երկրամասի նախկին ղեկավարին:

Ֆուրգալը ձերբակալվել է հուլիսի 9-ին, նրան մեղադրում են 2000-ականներին տեղի ունեցած մի շարք սպանություններին առնչության համար։ Նա հերքում է մեղադրանքը, աջակիցները պնդում են, որ նախկին պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում:

Սերգեյ Ֆուրգալը նահանգապետ է ընտրվել 2018 թվականին՝ այդ ընտրություններում մեծ առավելությամբ հաղթելով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG