Մատչելիության հղումներ

Բելառուսից արտաքսվել են «Ազատության» լրագրողները, երկրում արգելափակվել են տասնյակ լրատվական կայքեր


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լոգոն, արխիվ

Մինսկում նախօրեին ձերբակալվել են «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակիցներ Յուլիա Վիշնևսկայան և Անդրեյ Կիսելյովը: Մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո լրագրողներին արտաքսել են երկրից, նրանց մուտքը Բելառուս հինգ տարով արգելված է: «Ազատություն» ռադիոկայանին չի հաջողվել պարզաբանումներ ստանալ իշխանություններից տեղի ունեցածի կապակցությամբ:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Բելառուսի իշխանություններն արգելափակել են մի շարք անկախ լրատվամիջոցների՝ այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության կայքէջերի հասանելիությունը երկրում:

Բացի չորս տասնյակից ավելի լրատվամիջոցների՝ ներառյալ «Բելսատ»-ի, «Եվրոռադիո»-ի, «Մեդիազոնա»,-ի «Տրիբունա»-ի, «Ռեգնում»-ի կայքերից, արգելափակվել են նաև Բելառուսի նախագահի նախկին թեկնածուներ Վիկտոր Բաբարիկոյի, Վալերի Ցեպկալոյի, Նիկոլայ Ստատկևիչի կայքէջերը:

XS
SM
MD
LG