Մատչելիության հղումներ

Էրդողան. Թուրքիան Սև ծովում բնական գազի մեծ հանքավայր է հայտնաբերել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել՝ շուրջ 320 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ։

«Սա մեր պատմության մեջ հայտնաբերված ամենամեծ հանքավայրն է», - այսօր հայտարարել է Էրդողանը, ում խոսքով՝ վառելիքը թուրք սպառողներին կհասնի արդեն 2023 թվականին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նշել էր, որ «կարևոր հայտարարություն է անելու» անցած ամիս սկսված հետախուզական աշխատանքների վերաբերյալ։

Սև ծովի այդ հատվածում ավելի վաղ գազ էր հայտնաբերել նաև Ռումինիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG