Մատչելիության հղումներ

Կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում, ևս 199 զինծառայողների՝ պետական բարձր պարգևներ


Հայաստանի Ազգային հերոս կապիտան Ռուբեն Սանամյան
Հայաստանի Ազգային հերոս կապիտան Ռուբեն Սանամյան

Հայաստանի նախագահի օգոստոսի 18-ի հրամանագրով, վարչապետի միջնորդությամբ, կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

«Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն», - ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Նախագահի նույն հրամանագրով Պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ «հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար»:

Հիշեցնենք, անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդել է տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին ներկայացրել է Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։

XS
SM
MD
LG