Մատչելիության հղումներ

Բայդեն․ «Եկել է հաղթելու մեր ժամանակը»


ԱՄՆ - Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդեն և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիս, Ուիլիմինգթոն, Դելավեր նահանգ, 20-ը օգոստոսի, 2020թ.

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պաշտոնապես համաձայնեց դառնալ դեմոկրատական ճամբարի թեկնածուն՝ առաջիկա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

Երեկ, ծրագրային ելույթով դիմելով աջակիցներին, Բայդենը պնդել է, թե գործող նախագահ Դոնալդ Թրամփը միայն պառակտել, ատելություն ու վախ է սերմանել։

«Ես խոստանում եմ՝ ընտրության դեպքում դառնալ բոլորի նախագահը, իշխանավարման առաջին իսկ օրից գործի դնել ազգային ռազմավարություն կորոնավիրուսի համաճարակի դեմ, միավորել երկիրը՝ հիմնվելով ամերիկացիների լավագույն, ոչ թե՝ վատագույն հատկանիշների վրա», - հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ 77-ամյա թեկնածուն պնդել է. - «Ես կկանգնեմ մեր դաշնակիցների կողքին և հստակ կդարձնեմ հակառակորդների համար, որ բռնապետերի հետ մտերմանալու փորձերն ավարտված են»։

Հաջորդ շաբաթ էլ տեղի կունենա Հանրապետական կուսակցության համագումարը, որտեղ երկրորդ անգամ պաշտոնապես կառաջադրվի 74-ամյա Դոնալդ Թրամփի թեկնածությունը։

Նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին։

XS
SM
MD
LG