Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 22,7 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 794 հազարին, բուժվել է շուրջ 14,5 միլիոն մարդ


Ռուսաստան - Նիկոլայ Գամալեյայի անվան գիտական կենտրոնում մշակում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, Մոսկվա, օգոստոս, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 22,7 միլիոնին, հիվանդությունից մահացածներինը՝ 794 հազարին, բուժվել է շուրջ 14,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Ռուսաստանյան Գամալեյայի անվան գիտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարները Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, որ արդեն գրանցված Sputnik V պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ևս մեկ փուլ է անցնում՝ 40 հազար կամավորների մասնակցությամբ, և միևնույն ժամանակ կկատարվի ռիսկային խմբերի պատվաստում: Ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները սկսվելու են հոկտեմբերից: Պատվաստանյութի վերաբերյալ որևէ հրապարակումներ չկան գիտական հանդեսներում:

Եվրոպայում օրեցօր ավելի ու ավելի է մեծանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, գրեթե ամենուրեք այդ ցուցանիշը մոտենում է ապրիլյան ցուցանիշներին, հնարավոր է, որ սա հիվանդության նոր ալիքի սկիզբ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Եվրոպայում ներկայումս օրական գրանցվում է վարակի 26 հազար նոր դեպք: «Ես շատ անհանգստացած եմ, որ գրանցված դեպքերի թիվը մեծանում է երիտասարդների շրջանում: Ցածր ռիսկը չի նշանակում, որ ռիսկ չկա: Անխոցելիներ չկան», - ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Քլուգեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG