Այսօր Նյու Յորքում ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը։ Այս մասին հաղորդել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը՝ տեղեկացնելով, որ Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է բարերարների կողմից տրամադրված միջոցները յուրացնելու կասկածանքով։
BBC-ի տեղեկություններով խոսքը Մեքսիկայի հետ պատի կառուցման նպատակով կազմակերպված հանգանակության ընթացքում կատարված յուրացումների մասին է։ Բենոնից բացի, ըստ Նյու Յորքի դատախազության, գործով ևս երեք կասկածյալ է անցնում։
Սթիվ Բենոնը նախագահ Թրամփի ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է շուրջ ութ ամիս՝ 2017-ի հունվարից մինչև օգոստոս։