Մատչելիության հղումներ

Բելառուսում քրեական գործ է հարուցվել ընդդիմության համակարգող խորհրդի դեմ


Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկ, արխիվ

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդիմության կողմից օրերս ստեղծված համակարգող խորհրդի անդամների դեմ։

«Ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծումը նախատեսված չէ օրենքով, իսկ դրա գործունեությունը հակասահմանադրական է», - նշված է Բելառուսի գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Այդ կառույցի ձևավորումը և գործունեությունը միտված են պետական իշխանության զավթմանը և Բելառուս ազգային անվտանգության խաթարմանը», - այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG