Մատչելիության հղումներ

Կիմ Չոն Ունը խոստովանել է, որ Հյուսիսային Կորեայի բնակչության կենսամակարդակը բարելավել չի հաջողվում


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոն Ուն, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոն Ուն, արխիվ

Հյուսիսային Կորեայի կառավարող Աշխատանքային կուսակցությունը 2021 թվականի հունվարին համագումար կհրավիրի՝ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված հնգամյա նոր պլան հաստատելու նպատակով։ Այդ մասին նախօրեին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը՝ խոստովանելով, որ վերջին շրջանում երկիրը բախվել է մի շարք լուրջ բարդությունների։

«Մենք պետք է հետագա պայքարի ճիշտ մարտավարություն և ռազմավարություն ընտրենք՝ դասեր քաղելով նախորդ հինգ տարիների զարգացումներից», - Հյուսիսային Կորեայի ղեկավարի խոսքերն է մեջբերել երկրի պետական հեռուստատեսությունը։

«Մենք մի շարք ասպարեզներում անսպասելի և անխուսափելի մարտահրավերների ենք բախվել», - հայտարարել է Կիմ Չոն Ունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG