Մատչելիության հղումներ

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի մեկնարկն այս տարի կտրվի սահմանամերձ Բերդում


Չնայած համավարակային իրավիճակին, վերջին 2-3 ամիսների ընթացքում Հայաստանում անցկացվեցին ավանդական ամենամյա տարբեր փառատոներ: Եվ ահա օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում դրանց կհաջորդի ևս մեկը՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 7-րդ փառատոնը:

Փառատոնի ձևաչափն այս տարի հասկանալի պատճառներով մի փոքր այլ կլինի, բայց, ինչպես «Ազատության» հետ զրույցում հավաստիացնում էր փառատոնի հիմնադիրներից փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակներում նախատեսված իրադարձությունները անտարբեր չեն կարող թողնել մեր արվեստասերներին:

Օգոստոսի 22-ին «Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Բերդ քաղաքից «Բերդ» պարային անսամբլի մենահամերգով և իհարկե ֆիլմերի ցուցադրությամբ ու քննարկումներով:

Աննա Կարապետյանի խոսքով, այս տարի փառատոնի բոլոր միջոցառումները կանցկացվեն բացօթյա ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոննները:

Աննա Կարապետյան. – Ցավոք սրտի, հյուրերին չենք կարողանում այս տարի բերել, բայց առցանց նախատեսված հանդիպումներ ունենք իրենց հետ: Բերդից վերադառնում ենք Երևան, Սուրբ Աննա կաթողիկե բակում օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 1-ը կլինեն ֆիլմերի դիտում-քննարկումներ և համերգային ծրագրեր:

«Ազատություն». – Իսկ ինչո՞ւ է ընտրել հենց Բերդ քաղաքը:

Կարապետյան. – Սահմանամերձ Բերդ քաղաքը մենք ընտրեցինք վերջին իրադարձությունների հետ կապված, որպեսզի նաև մեր մշակութային աջակցությունը հայտնենք տավուշեցիներին, նաև ակտիվացնենք էնտեղ մշակութային կյանքը: Սովորաբար մեր ֆորմատը միշտ եղել ա, որ մենք մարզերում ենք արել, հատկապես սահմանամերձ վայրերում:

«Ազատություն». – Տարեցտարի ավելացե՞լ է մասնակիցների թիվը:

Կարապետյան. – Այո: Այս տարի, կարելի է ասել, կրկնապատկվել է փառատոնին դիմած ֆիլմերի քանակը. 63 ֆիլմ ունենք 23 երկրներից: Իսկ դիմորդ էին եղել մոտ 3 հազար ֆիլմ 85 երկրներից: Նախատեսված ունեինք շատ հետաքրքիր հյուրեր, նաև Կշիշտոֆ Զանուսիի հետ պայմանավորվածություն ունեինք, որ պետք է գար, բայց, ցավոք սրտի, չենք կարողանում: Հույս ունենք, որ տարվա ընթացքում, համաճարակի ավարտից հետո կկարողանանք պարբերաբար մեր հյուրերին հրավիրենք:

«Ազատություն». - Ինչո՞վ է առանձնանում «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնը:

Կարապետյան. – «Ֆրեսկո» փառատոնը արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի ֆիլմերի փառատոն է: Այսինքն` յուրաքանչյուր ժամանակակից արվեստի նմուշ կարող է ընդգրկվել: Մենք միայն ֆիլմերի դիտում չենք անում, մենք ունենում ենք ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր: Վրանային ճամբարներն են եղել մեզ մոտ ավելի կենտրոնացված: Գաղափարը նա է եղել, որ տարբեր վանքերի շուրջը, մեր մշակութային ժառանգության կառույցների, հուշարձանների շուրջը մենք կազմակերպենք այդ ֆիլմերի դիտումները, քննարկումները, համերգային ծրագրերը: Որպեսզի նաև ցույց տանք մեր հյուրերին մեր պատմական հուշարձանները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի մեկնարկն այս տարի կտրվի սահմանամերձ Բերդում
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG