Մատչելիության հղումներ

Ալիևը պաշտոնանկ է արել Վրաստանում Ադրբեջանի դեսպանին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Վրաստանում երկրի դեսպան Դուրսուն Հասանովին, պաշտոնանկության պատճառների մասին չի հաղորդվում:

Նախագահ Ալիևի մեկ այլ հրամանագրով Վրաստանում դեսպան է նշանակվել Ֆաիգ Գուլիևը: 2016 թվականից Վրաստանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարող Դուրսուն Հասանովը Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Ռամիզ Հասանովի եղբայրն է։

Անցած ամիս Ադրբեջանի իրավապահները «ֆինանսական մեքենայությունների» գործի շրջանակներում խուզարկությունների արդյունքում ձերբակալել են ԱԳՆ-ի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, գործի շրջանակներում վերջին օրերին իրավապահները ժամեր շարունակ հարցաքննել են նաև Ռամիզ Հասանովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG