Նոր Զելանդիայում կորոնավիրուսի նոր բռնկումների պատճառով մեկ ամսով հետաձգվել են խորհրդարանական ընտրությունները: Սեպտեմբերի 19-ին նախատեսված քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 17-ին:
Ավելի քան 100 օր շարունակ հինգ միլիոն բնակչություն ունեցող կղզում կորոնավիրուսի որևէ նոր դեպք չէր գրանցվել: Կառավարությունը հայտարարել էր համաճարակի դեմ տարած հաղթանակի մասին:
Անցած շաբաթ, սակայն, երկրի խոշորագույն քաղաքներից մեկում վարակի օջախ էր հայտնաբերվել՝ ստիպելով կառավարությանը դիմել նոր սահմանափակումերի: Վարակի տարածման սկզբնաղբյուրը օրեր տևած ուսումնասիրություններից հետո իշխանություններին այդպես էլ չի հաջողվել գտնել: