Մատչելիության հղումներ

Լիբանանում երկշաբաթյա կարանտին՝ պայմանավորված Covid-19-ի վարակակիրների թվի աճով


Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ավերված նավահանգիստը. արխիվ
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ավերված նավահանգիստը. արխիվ

Կորոնավիրուսի վարակակիրների թվի կտրուկ աճով պայմանավորված Լիբանանի ժամանակավոր կառավարությունը երկշաբաթյա կարանտին է հայտարարել երկրում:

Կիրակի օրը երկրում հաստատվել է 439 նոր դեպք, մահացել է 6 մարդ: Մինչ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունը երկիրը արդեն գտնվում էր ֆինանսական խորը ճգնաժամի մեջ՝ զուգահեռաբար փորձելով հաղթահարել համաճարակը:

Մոտ 7 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանում փետրվարից ի վեր կորոնավիրուսով է վարակվել շուրջ 9 հազար մարդ, մահացել՝ 103-ը: Առնվազն 178 մարդու կյանք խլած պայթյունի հետևանքով ավիրվել են բազմաթիվ հիվանդանոցներ, որոնցում բուժվող շուրջ 6 հազար մարդ վնասվածքներ է ստացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով մայրաքաղաք Բեյրութում գտնվող 55 բժշկական կենտրոնների մեծամասնությունը պայթյունի հետևանքով դադարել է գործել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG