Մատչելիության հղումներ

Աշխարհում մեկ օրում գրանցվել է գրեթե 300 հազար ախտահարում


Դիմակով զբոսաշրջիկը Փարիզում, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, անցած 24 ժամում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 294 հազար 237 մարդ: Աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 21 միլիոնը:

Մեկ օրում վախճանվել է 9 հազար 985 մարդ, այդպիսով, նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահերի ընդհանուր թիվը վաղ առավոտյան ժամին կազմել է 755 հազար 786:

Մահերի գրեթե կեսը գրանցվել է Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Հնդկաստանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչում է միայն պաշտոնական ատյաններից ստացված տվյալները, հետևաբար, ըստ փորձագետների, կորոնավիրուսի տարածման և մահացության իրական թվերն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ են:

XS
SM
MD
LG