Մատչելիության հղումներ

Վախճանվել է ԱՄՆ նախագահի կրտսեր եղբայրը


Ռոբերտ Թրամփը շնորհավորում է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, Նյու Յորք, 9 նոյեմբերի, 2016թ.
Ռոբերտ Թրամփը շնորհավորում է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, Նյու Յորք, 9 նոյեմբերի, 2016թ.

Նյու Յորքի հիվանդանոցում վախճանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը՝ 71-ամյա Ռոբերտ Թրամփը:

«Խորը ցավով հայտնում եմ, որ անցած գիշեր կյանքից հեռացավ իմ հրաշալի եղբայր Ռոբերտը: Նա ոչ միայն իմ եղբայրն էր, այլև իմ լավագույն ընկերը, մենք նրան շատ ենք կարոտելու, բայց մենք կհանդիպենք»,- Թվիթերի էջում գրել է ԱՄՆ նախագահը և ավելացրել.- «Նրա հիշատակը հավերժ կմնա իմ սրտում, շատ եմ քեզ իրում, Ռոբերտ, հանգչես խաղաղությամբ»:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոբերտ Թրամփը վերջին շրջանում ծանր հիվանդ էր, սակայն ստույգ ախտորոշման մասին տեղեկություններ չեն հրապարակում:

Նախագահ Թրամփն անցած ուրբաթ օրը Նյու Յորքի հիվանդանոցում այցելել է եղբորը:

Ռոբերտ Թրամփը բարձր պաշտոններ է գրավել Դոնալդ Թրամփի ստեղծած կազմակերպությունում, քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն մշտապես աջակցել է ավագ եղբորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG