Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 168-ով, բուժվածներինը` 100-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 168-ով՝ հասնելով 41 հազար 663-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 100-ով և հասել 34 հազար 584-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 1521 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 185 հազար 310 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 818-ի: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 243 է:

Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 18 մարդ:

XS
SM
MD
LG