Մատչելիության հղումներ

Այս տարի Երևանում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը


Երևան քաղաքի համայնապատկեր, արխիվ

Արդեն շուրջ 10 տարի է խոսվում է այն մասին, որ մեր մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկում՝ Օղակաձև զբոսայգում պիտի տեղադրվի մեր լավագույն քանդակագործներից մեկի՝ Արտո Չաքմաքչյանի հանրահայտ «Քայլող մարդը» կոմպոզիցիան, որն ահա, վերջապես, այս տարի կհանգրվանի նախատեսված վայրում:

Արտո Չաքմաքչյանի ստեղծած այս 30 սմ բարձրությամբ քանդակն այս օրերին բրոնզից մոտ 4 մետր բարձրությամբ ձուլում է մեր մեկ այլ անվանի քանդակագործ՝ ծագումով գյումրեցի Մկրտիչ Մազմանյանը: Նա երկար տարիներ մտերմություն է ունեցել Արտո Չաքմաքչյանի հետ և հենց իրեն է երկար տասնամյակներ Կանադայում բնակված և մեծ անուն ձեռք բերած Արտո Չաքմաքչյանը հանձնարարել Երևանում տեղադրել իր «Քայլող մարդը» կոմպոզիցիան:

«Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Մկրտիչ Մազմանյանը շեշտում էր, որ իր համար ոչ միայն մեծ պատիվ է վերակերտել այս մեծագույն քանդակագործի ստեղծագործությունը, այլև անգամ առնչվելը այդ ստեղծագործության հետ: Հավելում էր նաև, որ նրա ուսանողն է եղել և մտերիմ ընկերը:

«Քանի որ քաջ ծանոթ եմ Արտո Չաքմաքչյանի արվեստին, իր մշակույթին, իր մտածելակերպին, իր աշխարհայացքին, ինձ համար այդքան դժվար չի: Այնուամենայնիվ, այնպիսի նյուանսներ կան այս գործի վրա, որ շատ չարչարանք և զգացմունքային մոտեցում է պահանջում, գումարած տեխնիկական հմտություն», - ասաց Մազմանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG