Մատչելիության հղումներ

Ճապոնիան նշեց Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակը


Ատոմային ռմբահարման զոհերի հուշահամալիրը, Հիրոսիմա, 6 օգոստոսի, 2020թ.

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն և կայսր Նարուհիթոն մասնակցել են Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակին նվիրված սգո արարողությանը:

Վարչապետը և կայսրը հայտարարել են, որ պատերազմի ողբերգությունը երբեք չպետք է կրկնվի:

«Պատերազմի ավարտից անցել է 75 տարի, մեր երկիրը հետևողականորեն աշխատում է աշխարհում խաղաղություն պահպանելու համար: Մենք ամեն ինչ արել ենք աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Այդ ողբերգությունը երբեք չպետք է կրկնվի», - ասել է վարչապետը:

«Անցյալի վրա հետադարձ հայացք ձգելով, ես մեծ ցավ և զղջում եմ ապրում: Ես հույս ունեմ, որ պատերազմի սարսափը չի կրկնվի: Այսօր ես՝ բոլոր ճապոնացիների հետ միասին, սգում եմ պատերազմի զոհերի համար, և հույս ունեմ, որ մեր երկիրը կապրի ու կբարգավաճի խաղաղության պայմաններում»,- ասել է կայսր Նարուհիթոն:

Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի դաշնակից Ճապոնիան 1945 թվականին հանձնվել է այն բանից հետո, երբ ամերիկացիները միջուկային երկու ռումբերով ոչնչացրել են Հիրոսիման և Նագասակին, իսկ Չինաստանի տարածքում խորհրդային զորքերը ծանր հարվածներ են հասցրել ճապոնական բանակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG