ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Վիեննա, որտեղ իշխանությունների հետ բանակցություններից բացի նախատեսված է հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարության հետ։
Հանդիպման նախօրեին Վաշինգտոնը ՄԱԿ-ում քվեարկության է դրել մի բանաձև, որը կոչ է անում երկարաձգել Իրանին սպառազինություն մատակարարելու միջազգային էմբարգոն։ Արգելանքը սահմանվել էր 2015-ին՝ Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված համաձայնագրով։ Առաջիկա հոկտեմբերի 18-ին, սակայն, դրա ժամկետն ավարտվում է։ Վաշինգտոնը առաջարկում է անժամկետ էմբարգո սահմանել։
Ակնկալվում է, որ Անվտանգության խորհդի անդամ Չինաստանն ու Ռուսաստանը կօգտվեն վետո կիրառելու իրենց իրավունքից։