Մատչելիության հղումներ

Տավուշյան մարտերից հետո ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի Կովկասում


Հայ զինվորները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների, արխիվ

ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանն ու Տաջիկստանը առաջիկա երկուշաբթի օրվանից զորավարժություններ կանցկացնեն՝ հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթը՝ հղում անելով ՀԱՊԿ Միացյալ շտաբի խոսնակ Վլադիսլավ Շեգրեկովիչին։

«Վարժանքների նպատակն է հնարավորություն տալ, որպեսզի զինվորականները կարողանան մշակել կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունը համատեղ տեղայնացնելու ժամանակ անհրաժեշտ նյութա-տեխնիկական ապահովման հարցերը», - ասել է ՀԱՊԿ ներկայացուցիչը։

Վարժանքները կանցկացվեն Աստրախանում, օգոստոսի 17-20-ը՝ Հարավային ռազմական օկրուգի փոխհրամանատար Վիկտոր Վորոնովի գլխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG