Մատչելիության հղումներ

Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել մինչև օգոստոսի վերջ


Բելառուս- ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստին, 13-ը օգոստոսի, 2020թ.

«ԵՄ կողմից Բելառուսի դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել մինչև այս ամսվա վերջ», - այս մասին եվրոպական կառույցներին մոտ կանգնած աղբյուրները Reuters գործակալությանն են փոխանցել այսօր։

Նույն աղբյուրների փոխանցմամբ, պատժամիջոցների կիրառման կողմնակիցների թվում են Լեհաստանը Լիտվան, Լատվիան, Շվեդիան։ Որոշ տեղեկությունների համաձայն, պատժամիջոցների կիրառմանը կողմ է նաև Ավստրիայի կառավարությունը։ Չի բացառվում, սակայն, որ պատժամիջոցներ սահմանող որոշումը արգելափակվի Հունգարիայի կողմից, որի ղեկավարությունը օրերս կոչ է արել «խթանել երկխոսությունը Բելառուսի հետ և չմեկուսացնել այդ պետությունը»։

Բելառուսում ստեղծված կացությունն ու պատժամիջոցների կիրառման հարցը ԵՄ ղեկավարները կքննարկեն վաղը Բրյուսելում մեկնարկող արտակարգ գագաթաժողովի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG