Մատչելիության հղումներ

Ֆրանսիան նոր ռազմական ուժեր է ուղարկում Միջերկրական ծովի արևելյան հատված


Ռազմանավ, արխիվային լուսանկար

Ֆրանսիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Reuters գործակալության տեղեկություններով` առաջիկա օրերին Ֆրանսիան տարածաշրջան կուղարկի ևս մեկ ռազմանավ, ինչպես նաև «Ռաֆաել» մակնիշի երկու կործանիչ։

Պաշտոնական Փարիզը այս քայլին է դիմում՝ Միջերկրական ծովում Թուրքիայի ցուցաբերած ակտիվությանն ի պատասխան։ Օրերս Անկարան հայտարարեց Միջերկրականի՝ էներգակիրներով հարուստ հատվածում երկրաբանական հետախուզության վերսկսման, ինչպես նաև երկօրյա զորավարժություններ անցկացնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG