Մատչելիության հղումներ

Բաշար Ասադն ընդհատել է ճառը ինքնազգացողության վատթարացման պատճառով


Սիրիայի նախագահ Բաշար Ասադ, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադ, արխիվ

Նախօրեին Դամասկոսում խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնազգացողությունը վատացել է։ 55-ամյա Ասադը ստիպված է եղել ընդհատել ճառը և դուրս գալ դահլիճից՝ նշելով, որ իրեն կարճատև հանգիստ է հարկավոր։

Մի քանի րոպե անց աջակիցների վանկարկումների ներքո դահլիճ վերադառնալով` մասնագիտությամբ բժիշկ Ասադը հայտարարել է, որ իր առողջական խնդիրների պատճառը ճնշման անկումն էր։

«Բժիշկները ամենավատ պացիենտներն են։ Ես երեկ ցերեկվանից ոչ մի բան չէի կերել, ինչի հետևանքով ճնշումս իջել էր։ Մի փոքր շաքար և աղ, և ամեն ինչ կարգավորվեց», - հայտարարում էր Ասադը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG