Մատչելիության հղումներ

Հույն-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են


Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, արխիվ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օգոստոսի 14-ին Վիենայում կհանդիպի տարածաշրջանային այցով Կենտրոնական Եվրոպա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։

Հանդիպման ընթացքում Դենդիասը պետքարտուղարին է ներկայացնելու է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ Աթենքի մոտեցումները։

Իրավիճակը Միջերկրական ծովի գազով հարուստ այս հատվածում կրկին սրվել է Անկարայի՝ երկրաբանական հետախուզությունը վերսկսելու որոշումից հետո։ Բացի այդ, օգոստոսի 9-ից Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի։ Դա տեղի է ունեցել Թուրքիայի կողմից Հունաստանի ափերի մոտ երկօրյա զորավարժությունների մեկնարկին ի պատասխան։

«Հունաստանը պատրաստ է պաշտպանել իր իրավունքներն ու ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային անհապաղ կերպով լքել Հունաստանի ծովային սահմանները», - նախօրեին Աթենքում կայացած կառավարության նիստի ավարտին հայտարարում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG