Մատչելիության հղումներ

Թուրքիայի ռազմական ղեկավարները ժամանում են Բաքու


Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արխիվ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արխիվ

Այսօր Ադրբեջան է ժամանում Թուրքիայի ռազմական ողջ ղեկավարությունը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Բաքու ժամանող պատվիրակության կազմում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև թուրքական բանակի մի շարք զորատեսակների հրամանատարները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկություններով Թուրքիայի ռազմական ղեկավարությունը այցի ընթացքում հետևելու է հուլիսի վերջին Ադրբեջանի տարածքում մեկնարկած համատեղ լայնածավալ զորավարժությունների եզրափակիչ փուլին։

Զորավարժությունները անց էին կացվում երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիայի ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։

XS
SM
MD
LG