Մատչելիության հղումներ

Լինկյավիչուս․ «Տիխանովսկայան մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ»


Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, 11-ը օգոստոսի, 2020թ.
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, 11-ը օգոստոսի, 2020թ.

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ երեկոյան Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսի նախագահական ընտրություններում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան այս պահին գտնվում է պաշտոնական Վիլնյուսի կողմից տրամադրված բնակարանում՝ «Լիտվայի կառավարության հյուրի կարգավիճակում»։

Տիխանովսկայան Բելառուսը լքել էր օգոստոսի 10-ի երեկոյան՝ առայժմ մինչև վերջ չպարզված հանգամանքներում։

«Պարզ է, որ նա որոշակի ճնշման է ենթարկվել և այլ ելք չուներ քան լքել երկիրը։ Տիխանովսկայան լիտվական մուտքի վիզա ունի ինչը նշանակում է, որ նա կարող է ազատորեն մեկ տարի գտնվել Լիտվայի տարածքում։ Լիտվա մեկնելը ըստ ամենայնի հենց Տիխանովսկայայի ընտրությունն էր։ Դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ [Լիտվայի] կառավարությունը որևէ կերպ չի խոչընդոտել կամ չի նպաստել դրան», - հայտարարել է Լինկյավիչուսը։

Այսօր առավոտյան Լինկյավիչուսը Twitter-ում գրել է, որ զրուցել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ «Նա լավ տրամադրություն ունի, մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ», - գրել է Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

XS
SM
MD
LG