Մատչելիության հղումներ

Գերմանիայի մի շարք շրջաններում մեկնարկել է ուսումնական տարին, բայց սահմանափակումներով


Դպրոց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, 10 օգոստոսի, 2020թ.

Գերմանիայի մի շարք շրջաններում մեկնարկել է նոր ուսումնական տարին, դպրոցները վերաբացվել են, բայց մի շարք սահմանափակումներով։ Բեռլինի կրթօջախներում պարտադիր է միջանցքում դիմակ կրել և պարբերաբար ախտահանել ձեռքերը, որոշ դպրոցներում դիմակները պարտադիր են նաև դասասենյակներում։

Երկրամասերից յուրաքանչյուրը սեփական կանոնն է սահմանել՝ կախված տեղում տիրող համաճարակային իրավիճակից։ Հյուսիսային Շլեսվիգ Հոլշտայնում, օրինակ, իշխանությունները խորհուրդ են տալիս դիմակ կրել յոթերորդ և ավելի բարձր դասարանների աշակերտներին, բայց չեն պարտադրում։ Վերջին շաբաթների ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը սկսել է ավելանալ։

Գերմանիայի Բժիշկների միությունն անցած շաբաթ զգուշացրել էր, թե երկիրը կանգնած է վարակի երկրորդ ալիքի առջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG