Մատչելիության հղումներ

Թրամփն ընդհատել է ասուլիսը Սպիտակ տան մերձակայքում հնչած կրակոցների պատճառով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկ ընդհատել է Սպիտակ տանը հրավիրված ասուլիսը, երբ անակնկալ ներս են մտել գաղտնի ծառայությունների աշխատակիցներն ու նրան դուրս բերել սենյակից։

Րոպեներ անց նախագահը վերադարձել է, և հաղորդել, որ Սպիտակ տան մերձակայքում կրակոցներ են հնչել, միաժամանակ վստահեցրել` իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։

Ավելի ուշ հատուկ ծառայությունները հաղորդել են, թե կրակ են բացել 51-ամյա մի տղամարդու ուղղությամբ, ով մոտեցել էր անվտանգության աշխատակիցներին, տեղեկացրել, որ իր մոտ զենք ունի, ապա շորերի տակից հանել մի իր և ու դիրքավորվել, ասես պատրաստվում է կրակ բացել իրավապահների ուղղությամբ։ Ըստ պաշտոնական աղբյուրների, միջադեպից հետո նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, կատարվում է քննություն՝ դրդապատճառները պարզելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG