Մատչելիության հղումներ

Անտոնիո Բանդերասը 60-ամյակի օրը ինքնամեկուսացվել է


Իսպանացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը, արխիվ
Իսպանացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը, արխիվ

Իսպանացի աշխարհահռչակ կինոդերասան Անտոնիո Բանդերասն այսօր իր ծննդյան 60-ամյակը նշում է ինքնամեկուսացման պայմաններում:

«Ուզում եմ հայտնել, որ վարակվել եմ կորոնավիրուսով և հոբելյանս կարանտինի մեջ եմ նշում: Ես ինձ համեմատաբար լավ եմ զգում»,- Թվիթերում գրել է դերասանը:

Բանդերասը ծնվել է Մալագայում: Ֆիլմերում նկարահանվում է 1980-ական թվականներից: Նա խաղացել է հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կանայք նյարդային խանգարման եզրին» և «Կապիր ինձ» ժապավեններում:

1990-ականներին Բանդերասը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Զորրոյի դիմակը», «Էվիտա» և «Հուսահատը» հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելուց հետո:

Բանդերասը 2019-ին առաջադրվել է Օսկարի մրցանակի «Ցավ և փառք» ֆիլմում կինոռեժիսորի դերը կատարելու համար:

2019-ին Բանդերասը խոստովանել է, որ 2017-ին սրտի կաթված է տարել: Բանդերասը Կոստա դել Սոլ ավանում ստեղծել է իր թատրոնը և երբեմն խաղում է այնտեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG