Մատչելիության հղումներ

Չինաստանը դատապարտում է ԱՄՆ-ի պաշտոնյայի այցը Թայվան


Թայվանի նախագահ Ցայ Ին Վենն ընդունել է ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարին, Թայբեյ, 10 օգոստոսի, 2020թ.

Չինաստանը կտրականապես դեմ է Միացյալ Նահանգների և Թայվանի պաշտոնյաների հանդիպումներին: Պեկինն այդ թեմային է անդրադարձել այս օրերին Միացյալ Նահանգների առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Ալեքս Ազարի Թայվան կատարած այցի կապակցությամբ:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Ժաո Լիջիանի փոխանցմամբ, Պեկինը բողոք է հայտնել ամերիկյան կողմին:

«Թայվանի հարցն ամենաբարդն է չին-ամերիկյան հարաբերություններում: Մեկ Չինաստան սկզբունքը Միացյալ Նահանգների և Չինաստանի համագործակցության հիմքն է, այն, ինչ անում է Միացյալ Նահանգները, լուրջ խախտում է»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:

Չինաստանը չի ճանաչում Թայվանի անկախությունը: Ամերիկյան կողմը պարզաբանել է, թե առողջապահության նախարարը Թայվան է մեկնել սոսկ կորոնավիրւսի դեմ միջազգային պայքարում համագործակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG