Մատչելիության հղումներ

Փոխնախարար․ Ես կարծում եմ, մոտ օրերս կունենանք թանգարանների վերաբացման հստակ ժամկետները


Օրերս Եղիշե Չարենցի անվան տուն- թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը հրաժարական է տվել, և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ժաննա Մանուկյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում շեշտեց, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում մրցույթ կհայտարարվի, որի արդյունքում տեղի կունենա նոր տնօրենի նշանակումը:

Նարինե Խաչատուրյան. – Պատճառների մասին, թե ինչու տիկին Անահիտը հրաժարվեց, չեմ կարող ասել: Համենայն դեպս, նա ներկայացրեց, որ ուզում է ավելի ստեղծագործական հարցերով զբաղվի և այլն, և այլն: Մենք կազմակերպեցինք իր հրաժեշտը թանգարանում, անձնակազմը հավաքվել էր: Ես ներկայացրի նաև Ժաննա Մանուկյանին, որը թանգարանագետ է մասնագիտությամբ, լավ վերապատրաստում է անցել արտասահմանում, մասնավորաբար Ճապոնիայում, տարիներ աշխատել է Սարյանի տուն-թանգարանում: Վերջին շրջանում նախարարությունում էր և նորից զբաղվում էր թանգարանների հարցերով: էնպես որ, կարծում եմ, որ Ժաննան գոնե մինչև մրցույթը, որովհետև չգիտենք ով կհաղթի մրցույթում, բավական աշխատանքներ առաջ կտանի: Եվ ամենակարևորը հուսամ, որ կապահովի աշխատանքային մթնոլորտը:

«Ազատություն». – Մոտավորապես պատկերացում կա՞ արդեն, թե երբ կսկսեն գործել թանգարանները:

Խաչատուրյան. – Կարծում եմ, մոտ օրերս մենք հստակ արդեն ժամկետ կունենանք, պարետատնից կիմանանք, թե երբ կվերաբացվեն: Որովհետև թե' թանգարանների և թե' գրադարանների համար մենք ներկայացրել ենք առաջարկներ, նաև հեռավար հանդիպումներ ենք անցկացրել տնօրենների հետ` բացատրելով, թե ինչպես պետք է իրենք պատրաստվեն վերաբացմանը, ինչ քայլեր պետք է անեն թե’ անձնակազմի անվտանգության և թե’ այցելուների անվտանգության առումով: Այնպես որ, թանգարանները, գրադարանները այս պահին պատրաստ են, և ես համոզված եմ, որ պարետը այս անգամ արդեն կհնչեցնի այդ բարի լուրը: Թեպետ արտակարգ վիճակը կշարունակվի, բայց որոշակի թուլացումներ կլինեն մշակութային այս հաստատություններում: Ես կարծում եմ, վաղը, մյուս օրը արդեն հստակ ժամկետ կունենանք մենք։

«Ազատություն». – Գործունեության բնույթը մի փոքր ա՞յլ կլինի:

Խաչատուրյան. – Այցելուների համար բաց կլինեն թանգարանները: Պարզապես այստեղ կլինի այն նույն սահմանափակումը, ինչ որ կա ընդհանրապես` մարդկային միանվագ հոսքի սահմանափակումը: Դա կախված կլինի նաև մեծ և փոքր տարածքներից: Կան թանգարաններ, որոնց տարածքերը շատ փոքրիկ են, ուրեմն էնտեղ շատ ավելի խիստ և սահմանափակ կլինեն միաժամանակյա այցելությունները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Փոխնախարար․ Ես կարծում եմ, մոտ օրերս կունենանք թանգարանների վերաբացման հստակ ժամկետները
please wait

No media source currently available

0:00 0:05:49 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG