Մատչելիության հղումներ

Իրանում արտակարգ դրությունը կպահպանվի մինչև 2021-ի հունվար


Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում, Թեհրան, 29 հուիսի, 2020թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում, Թեհրան, 29 հուիսի, 2020թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրությունը կպահպանվի առնվազն մինչև 2021 թվականի հունվարի վերջը:

«Մենք այս պայմաններում կես տարի ենք գտնվում և պետք է պատրաստ լինենք ևս այդքան ժամանակ այսպես ապրել»,- ասվում է Ռոհանիի հայտարարությունում, որը երեկ հրապարակվել է նախագահի կայքէջում:

Ռոհանիի փոխանցմամբ, սահմանափակումների թուլացում առաջիկայում չի նախատեսվում:

«Մենք պետք է գտնենք բնականոն վիճակի և վիրուսով պայմանավորված սահմանափակումների միջին ճանապարհը», - ընդգծել է նախագահը:

Իրանում անցած երկու ամիսների ընթացքում որոշ չափով թուլացրել են արգելքները, դրա հետևանքով բնակիչներից շատերը սկսել են անտեսել կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները, և ախտահարումների թիվը նորից աճել է:

Վերջին շրջանում Իրանում ամեն օր միջինը գրանցվել է կորոնավիրուսից մահվան 200 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG