Մատչելիության հղումներ

Հնդկաստանում մարդատար օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան


Հնդկաստանի Կերալա նահանգի օդանավակայանում վթարի ենթարկված օդանավը, 7-ը օգոստոսի, 2020թ.

Հնդկաստանում կոշտ վայրէջք կատարած օդանավի ուղևորները այսօր պատմել են, որ չնայած եղանակային վատ պայմաններին, օդաչուն ձգտում էր անպայման վայրէջք կատարել։

Ուղևորներից Աշրաֆը պատմել է, որ առաջին անհաջող փորձից հետո օդաչուն երկրորդ անգամ է վայրէջքի գնացել, բայց օդանավը դուրս է եկել թռիչքուղուց և վթարի ենթարկվել։ 18 ուղևոր և երկու օդաչուները զոհվել են, մեկ տասնյակից ավելի ուղևորներ ծանր վնասվածքներ են ստացել։

Air India Express ավիաընկերության օդանավը Դուբայից հնդիկներին վերադարձնում էր տուն, որտեղ նրանք մնացել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Օդանավում 190 մարդ կար։

Օգոստոսի 7-ին Կերալա նահանգի միջազգային օդանավակայանում օդանավը վայրէջքի էր գնացել հորդառատ անձրևի պայմաններում և վթարի ենթարկվել գետնի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG