Մատչելիության հղումներ

Օհայոյի նահանգապետի կորոնավիրուսի թեստերի պատասխանները տարբեր են, ամեն դեպքում նա ինքնամեկուսանում է


ԱՄՆ-ի Օհայոյի նահանգապետ հանրապետական Մայք Դըվայնի կորոնավիրուսի թեստերի պատասխանները տարբեր արդյունքներ են ցույց տվել։ Երեկ նա հայտնեց, որ իր թեստի պատասխանը դրական է, որի պատճառով Քլիվլենդում չի մասնակցի նախագահ Դոնալդ Թրմափի հետ հանդիպմանը։ Սակայն մի քանի ժամ անց նա ասել է, որ երկրորդ թեստի պատասխանը բացասական է։

Նահանգապետն ասել է, թե ախտանշաններ չունի, բայց վերադառնում է Օհայոյի մայրաքաղաք Կոլումբուս և 14 օր մնալու է կարանտինի մեջ։

Մայք Դըվայնը և նրա կինը նորից թեստ են հանձնել, որի պատասխանը հայտնի կլինի շաբաթ օրը։ Ստուգվել են նաև նահանգապետի աշխատակազմի անդամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG