Մատչելիության հղումներ

Ալիև․ Ադրբեջանի բյուջեի հիմքում ամրագրված նավթի գինը նվազեցվել է շուրջ 40 տոկոսով


«Ադրբեջանի կառավարությունը 2020 թվականի բյուջեի ծախսերը վերահաշվարկել է՝ ելնելով նավթի 35 դոլար մեկ բարելի դիմաց գնից», - այսօր Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ երկրի կառավարությունը տարեսկզբին այդ ցուցանիշը հաշվարկել էր 55 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի վրա։

Ալիևի խոսքով, չնայած բյուջեի ծախսային մասի զգալի կրճատմանը, Ադրբեջանի քաղաքացիները առաջիկա ամիսներին լուրջ խնդիրների չեն բախվի. - «Ադրբեջանը կկատարի բոլոր սոցիալական պարտավորությունները, կյանքի կկոչի բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը, հավելյալ միջոցներ կներգրավի երկրի ռազմական ներուժն ամրապնդելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG