Մատչելիության հղումներ

Հերթական միջադեպը ռուսական և ամերիկյան ռազմական օդանավերի միջև


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Բալթիկ ծովի շրջանում հերթական միջադեպն է տեղի ունեցել ամերիկյան և ռուսական ռազմական օդանավերի միջև։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ` ամերիկյան RC-135 and Р-8А Poseidon մակնիշի հետախուզական օդանավերը ընդհուպ մոտեցել են Ռուսաստանի հյուսիս-արևմտյան սահմաններին։

Դրանից հետո, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, օդ է բարձրացվել առնվազն մեկ Su-27 մակնիշի օդանավ, որը սկսել է հետապնդել ամերիկյան հետախուզական ինքնաթիռներին։ Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ` ռուսական կողմի այս միջամտությունից հետո ամերիկյան օդանավերը լքել են սահմանամերձ գոտին։

«Ամերիկյան և ռուսական օդանավերի միջև նմանատիպ միջադեպեր արձանագրվել էին նաև նախորդ շաբաթ», - հիշեցնում է Reuters գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG