Մատչելիության հղումներ

Բուլղարիայի վարչապետը պատրաստ է հրաժարական ներկայացնել


Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Սոֆիա, արխիվ
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Սոֆիա, արխիվ

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ասել է, թե պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե դա կօգնի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը:

Բուլղարիայում շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ են, վարչապետն ասել է, որ կարող է հեռանալ պայմանով, որ իր առաջնորդած աջակենտրոն կուսակցությունը պահպանի իշխանությունը:

«Պատրաստ եմ հեռանալ ցանկացած պահի: Ես դա արել եմ նախկինում, ես չեմ ուզում, որ իմ պատճառով լարվածություն լինի»,- ասել է վարչապետ Բորիսովը:

Նա հիմա խորհրդակցություններ է անցկացնում կոալիցիոն գործընկերների հետ:

Բուլղարիայում մարդիկ բողոքում են. նրանց համոզմամբ, Բորիսովի կառավարության օրոք երկրի պետական ինստիտուտները թուլացել են, և մեծ ազդեցություն են ստացել տեղացի օլիգարխները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG