Մատչելիության հղումներ

Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով կերկարաձգվի


Չնայած որ որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, նաև էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված, ճեպազրույցին հայտնեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մասնավորապես, ըստ նրա` վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունները, ապրանքների արտահանմանն առնչվող, հանրահավաքների ու հանրային միջոցառումների անցկացման հարցերը: Նա նշեց, որ հավանաբար սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը:

Նա նշեց, որ պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելով, և հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա:

«Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը: Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար», - շեշտեց Ավինյանը:

XS
SM
MD
LG