Մատչելիության հղումներ

Բեյրութում պայթյունի հետևանքով մահացած հայերի թիվն այս պահի դրությամբ վեցն է. ԱԳՆ


Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը պայթյունից հետո, 5-ը օգոստոսի, 2020թ.

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանը հայտնում է, որ ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։

«Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ», - Ֆեյսբուքում գրել է ԱԳՆ խոսնակը։

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 70 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել: Երկրում երեք օր սուգ է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG