Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ է անում վերադարձնել կրթությունը երեխաներին


Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին վերադարձնել կրթությունը երեխաներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ համաճարակի պատճառով կրթության ընդհատումները կարող են աղետ դառնալ մի ամբողջ սերնդի համար, և կոչ է արել որպես գերակա առաջնահերթություն սահմանել աշակերտների վերադարձը դպրոց:

Հուլիսի կեսի դրությամբ, դպրոցները փակ են 1 միլիարդ աշակերտների համար՝ մոտ 160 երկրներում, և մոտ 40 միլիոն երեխա մնացել է առանց նախադպրոցական կրթության, ասել է Գուտերեշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG