Մատչելիության հղումներ

ՌԴ-ում պաշտոնյաների հարյուրից ավելի երեխաներ ու հարազատներ բուհ են ընդունվել առանց մրցույթի


Ռուսաստանյան բուհ, արխիվ
Ռուսաստանյան բուհ, արխիվ

Ռուսաստանում անցած հինգ տարում բարձրաստիճան պաշտոնյաների հարյուրից ավելի երեխաներ ու հարազատներ հնարավորություն են ստացել բուհ ընդունվել առանց մրցույթի, պնդում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի», «Նովայա գազետայի» և ուսանողական DOXA ամսագրի համատեղ հետաքննությունը։

Ըստ լրագրողների, վերջիններս օգտվել են «կադրերի» ընտրության հատուկ ծրագրից, ըստ որի պետական կառույցները կարող են «հովանավորել» ուսանողներին, նրանց կրթաթոշակ ու բնակարան տրամադրել պայմանով, որ դիպլոմը ստանալուց հետո վերջիններս երեք տարի աշխատեն այդ հիմնարկում։ Այս դեպքում ֆինանսական արտոնությունից բացի, դիմորդը նաև հնարավորություն է ստանում բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել առանց մրցույթի կամ նվազագույն միավորներով։ Թե ովքեր կօգտվեն ծրագրից, որոշում են պետական կառույցների ղեկավարները՝ միանձնյա։

Հետաքննությունը պնդում է, որ բյուջեի հաշվին կրթություն ստացած ուսանողներից շատերն այդպես էլ չեն վերադարձել պետական համակարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG