Մատչելիության հղումներ

Մանհեթենի շրջանային դատախազն ակնարկել է, որ հետաքննում է Թրամփի հիմնադրած բիզնեսները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Նյու Յորքում Մանհեթենի շրջանային դատախազը դատարանում ակնարկել է, որ հետաքննում է Դոնալդ Թրամփի հիմնադրած բիզնեսները, որոնց ղեկավարումը նախագահը հանձնել է իր ժառանգներին՝ Սպիտակ տուն գալուց հետո։

Երեկ դատարան ներկայացված միջնորդությամբ դատախազ Սայրուս Վենսը հիշատակել է «հրապարակային հայտարարությունները՝ Թրամփ կազմակերպության հնարավոր հանցավոր գործունեության վերաբերյալ», և պահանջել հետաքննությանը տրամադրել Դոնալդ Թրամփի՝ վերջին ութ տարվա հարկային հաշվետվությունները։

Նախագահը կտրականապես հերքում է իր հասցեին մեղադրանքները, հետաքննությունն էլ որակում «վհուկների որս»։ Նա ԱՄՆ-ի միակ նախագահն է, ով չի հանրայնացրել իր հարկային հայտարարագրերը նախընտրական արշավի ժամանակ, ինչն արել են ԱՄՆ բոլոր առաջնորդները՝ Ռիչարդ Նիքսոնից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG