Մատչելիության հղումներ

Մոսկվայում ոստիկանությունը կրկին տուգանում է քաղաքացիներին՝ դիմակ և ձեռնոց չկրելու համար


Մետրոյի ուղևորները դիմակ են կրում, Մոսկվա, 3-ը օգոստոսի, 2020թ.

Մոսկվայում ոստիկանությունը կրկին սկսել է տուգանել քաղաքացիներին՝ դիմակ և ձեռնոց չկրելու համար։ Ըստ ՏԱՍՍ գործակալության, անցած շաբաթավերջից իրավապահները նորից ստուգումներ են սկսել մետրոյի կայարաններում ու հանրային տրանսպորտում, առանց դիմակի երթևեկող ուղևորներին սպառնում է 5000 ռուբլու տուգանք (մոտ 68 դոլար)։

Թեև Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը գնալով նվազում են, սակայն պաշտոնյաները մտավախություն ունեն, որ կարող են նոր ալիքներ սկսվել՝ եվրոպական երկրների օրինակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG