Մատչելիության հղումներ

Իսպանիայի նախկին թագավորը հեռանում է երկրից՝ հերթական կոռուպցիոն սկանդալի ֆոնին


Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոսը, արխիվ
Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոսը, արխիվ

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոսը որդուն հայտնել է, որ հեռանում է երկրից՝ հերթական կոռուպցիոն սկանդալի ֆոնին․ երկրի Գերագույն դատարանը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում հրապարակումները, որոնց համաձայն 2008-ին միապետը Սաուդյան Արաբիայի թագավորից 100 միլիոն դոլար է ստացել, որոնք հետո փոխանցել է սիրուհու շվեյցարական հաշիվներին։

Ավելի վաղ այս հարցով հետաքննություն էր սկսել Շվեյցարիայի դատախազությունը։

2012-ին էլ, երբ Իսպանիան պայքարում էր միջազգային ֆինանսական ճգնաժամի դեմ, Խուան Կարլոսը, ըստ հետաքննող լրագրողների, մեկնել էր Աֆրիկա՝ փղերի ապօրինի որսի։ Հենց այդ մեղադրանքների ֆոնին էլ 2014-ին Խուան Կարլոսը հրաժարվել էր գահից։

Թե երբ է նա լքելու երկիրը և ուր է մենկելու՝ պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG