Մատչելիության հղումներ

«Իսլամական պետության» զինյալները Աֆղանստանում հարձակվել են բանտի վրա


Նանգարհարի նահանգում« Իսլամական պետության» զինյալները հարձակվել են բանտի վրա, Ջալալաբադ, 3 օգոստոսի, 2020թ.
Նանգարհարի նահանգում« Իսլամական պետության» զինյալները հարձակվել են բանտի վրա, Ջալալաբադ, 3 օգոստոսի, 2020թ.

Աֆղանստանում Նանգարհարի նահանգի Ջալալաբադի քաղաքի բանտից լայնածավալ զինված բախումից հետո փախուստի են դիմել մեծ թվով կալանավորներ:

Այդ բանտում պահվող մոտ 2 հազար կալանավորների թվում կան ոչ միայն քրեական հանցագործներ, այլև թալիբներ և «Իսլամական պետություն» զինյալ շարժման մարտիկներ: Գրոհը բանտի վրա «Իսլամական պետությունն» է նախաձեռնել:

Գրոհի ընթացքում սպանվել է առնվազն 29 մարդ՝ խաղաղ բնակիչներ, բանտի պահակներ, ինչպես նաև իսլամիստ զինյալներ:

«Նանգարհարի բանտի վրա հարձկման արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում` երեխաներ, կա ավելի քան 40 վիրավոր», - ասել է Նանգարհարի նահանգի վարչակազմի խոսնակ Աթաուլահ Խուջանին:

Ոստիկաններին օգնելու համար երեկ Նանգարհարի նահանգ են մեկնել Աֆղանստանի բանակի ստորաբաժանումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG