Մատչելիության հղումներ

Ավարտվեց մահմեդականների գլխավոր ուխտագնացությունը


Սաուդյան Արաբիա - Հաջը կորոնավիրուսի համավարակի պայմաններում, Մեքքա, 2-ը օգոստոսի, 2020թ.
Սաուդյան Արաբիա - Հաջը կորոնավիրուսի համավարակի պայմաններում, Մեքքա, 2-ը օգոստոսի, 2020թ.

Սաուդյան Արաբիայում ավարտվել է աշխարհի մահմեդականների ավանդական ուխտագնացությունը՝ հաջը:

Սովորաբար, այդ ամենամյա ուխտագնացության համար ավելի քան 180 երկրներից ժամանում է 2 միլիոնից ավելի հավատացյալ, սակայն այս տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորոնավիրուսի կապակցությամբ շատ խիստ սահմանափակումներ են մտցրել, և հաջին մասնակցել է շուրջ 10 հազար մահմեդական:

Այս տարվա հաջի մասնակիցներից պահանջել են պահպանել սոցիալական հեռավորություն և դիմակներ կրել:

Հաջի վերջին օրը մահմեդականները Մինայում քարեր են նետում սատային խորհրդանշող պատի վրա, ապա վերադառնում են Մեքքայի Մեծ մզկիթ՝ մահմեդականների գլխավոր սրբատեղի Քաաբայի շուրջը պտտվելու և աղոթելու համար: Այդ ծեսի անունը «թավաֆ» (tawaf) է: Դրանով հաջն ավարտվում է:

Ըստ իսլամի, յուրաքանչյուր բարեպաշտ մահմեդական պետք է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հաջ կատարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG