Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 241 նոր դեպք: Երկու օր շարունակ նոր դեպքերի թիվը չի հասնում 300-ի:
Ընդհանուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 32 հազար 684 մարդ, ինչը հավասար է ընդհանուր բնակչության թվի 0,3 տոկոսին: Ադրբեջանում նոր կորոնավիրուսից մահացել է 468 հիվանդ: Երկրում կատարվել է շուրջ 739 հազար ստուգում:
Մինչև օգոստոսի 31-ը երկրում գործում է կարանտինի ռեժիմ, որն առավել խիստ կանոններով է իրականացվում մայրաքաղաք Բաքվում և ևս 13 քաղաքներում: