Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նա գրել է իր Ֆեյսբուքի էջում:
«Ես որևէ ախտանշան չունեմ, միայն թեթև մրսածություն»,- հայտնել է վարչապետը: Նա երկու շաբաթով ինքմամեկուսացվում է:
Կոսովոյում ընդդիմադիր կուսակցությունները վարչապետ Հոթիի կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի համավարակի դեմ ոչ արդյունավետ գործելու համար: Վերջին օրերին նոր դեպքերի թիվն աճել է, կիրակի օրը 13 մարդ է մահացել:
Կոսովոյում ընդհանուր հաշվով կորոնավիրուսով վարակվել է 9 հազար մարդ, մահացել է 249 հիվանդ: Կորոնավիրուսի առաջին դեպքն այդ փոքրիկ բալկանյան երկրում գրանցվել է մարտի կեսերին: